Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարում է Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագրի մրցույթ, որի նպատակն է խրախուսել երիտասարդ կանանց՝ մասնագիտանալու միջուկային գիտության և տեխնոլոգիայի ոլորտում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ-ն:
Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի 100 ընտրված դիմորդի կտրամադրվի կրթաթոշակ՝ աշխարհի տարբեր բուհերում ուսանելու համար։ Կրթաթոշակը կտրամադրվի մինչև երկու տարի տևողությամբ՝ մագիստրոսական ծրագրով ուսանելու համար: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հոկտեմբերի 11-ը։