ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ այսօր հակառակորդ երկրի ղեկավարի այն հայտարարությանը, թե իբրև իրենց հաջողվել է ազատագրել Հադրութը։
«Առնվազն մի քանի անգամ մենք պատերազմի ընթացքում տեսել ենք, որ Ալիևը հայտարարում է բաներ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը։ Եվ շատ մեծ կասկած և մտահոգություն կան, որ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է կա՛մ միտումնավոր, կա՛մ ուղղակի հանգամանքներն են այդպիսին, մենք շատ ենք տեսել ռազմի պատմության մեջ, որ շատ անհարմար բաները վերադասին չեն զեկուցում, անհաջողությունները վերև չեն բարձրանում, հետևաբար, խաթարվում է կառավարման համակարգը։
Շատ հնարավոր է՝ ինքն այդ ծուղակում է»,- ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։