Ինչպես օնլայն տիրույթում պաշտպանվել հակառակորդի հարձակումներից. Անձնական տվյալների պաշտպանության գործակալության խորհուրդները:
«Հակառակորդի հարձակումներից պաշտպանվելու համար միացնում ենք երկփուլանի վավերացում ֆունկցիան Google account-ներում:
Երբ այս ֆունկցիան միացրած է, նույնիսկ գաղտնաբառը կոտրելուց հետո չեն կարողանա մտնել ձեր օգտահաշիվ (GMAIL), մինչև կրկնակի հաստատման կոդը չունենան։
Կարող եք ընտրել, որ հաստատումը կատարվի Android սարքով կամ հեռախոսին եկած SMS-ով (տե՛ս նկար 2)»։