Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում է՝ քիչ անց սպասվում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների խորհրդակցությունները: Արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահը երեկ հանդես էր եկել նման կոչով և գլխավոր դիվանագետներին հրավիրել էր Մոսկվա: