ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների՝ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագիծը: Կողմ քվեարկեց 70 պատգամավոր, դեմ և ձեռնպահ ձայներ չեղան:
Հիշեցնենք՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է, որ կամավորագրված և զինվորական ծառայության կանչված քաղաքացիները կպահպանեն իրենց աշխատատեղը: