Այսօր այցելել եմ Արցախից ժամանող քաղաքացիների ժամանակավոր կայանման կետ, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, զրուցել արցախցիների հետ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը;
«Արցախից ժամանող քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չունեն ժամանակավոր բնակության վայր կամ հյուրընկալող, կարող են այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող Հայորդյաց տան շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ:
Կայանման կետը գործում է շուրջօրյա:
Ռազմական դրության հետ կապված բոլոր հարցերով կարող եք զանգահարել 117 թեժ գծի հեռախոսահամարով»,- գրել է նախարարը: