Աշխարհի ասորիները իրենց ձայնն են բարձրացնում և սատարում են հայ ժողովրդին: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ասորի պատգամավոր Արսեն Միխայլովը՝ հավելելով, որ հայերի և ասորիների բարեկամությունը դարերի պատմություն ունի:
Նա նշեց, որ Ռուսաստանի Կրասնոդար, Ռոստով, Կրիմսկ քաղաքների և Հայաստանի ասորական համայնքների կողմից «Հայաստան» հիմնադրամին է փոխանցվել խորհրդանշական գումար՝ 6 հազար դոլար:
«Ասորական համայնքը և հայ ժողովուրդը միասնական են, և հաղթելու ենք»,- ընդգծեց Միխայլովը: