1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի դեպքերի քրոնիկոնը:
Ալբերտ Հովհաննիսյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով
Երկու ժամում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը ներկայացրեց նաև ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչությանը պատճառված վնասները
«Միայն Արցախում ընդհանուր առմամբ կա 93 վիրավոր, որից միայն 20-ը՝ թեթև կամ միջին ծանրության, մյուսները՝ ծանր։ Կա 20 զոհ՝ չհաշված ՀՀ տարածքում մեկ զոհը: Հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք, 430 մասնավոր շարժական գույք՝ շարքից դուրս եկել, 750 տարբեր տեսակի ենթակառուցվածներ»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դեռ չեն ամփոփվել երեկ գիշերվա և այսօրվա ցուցանիշները:
Համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ․ Հովհաննիսյան
Երեկոյան՝ 21։00-ին, ճեպազրույցի ընթացքում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց․ «Այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ։ Այսօր և անցնող ողջ գիշերը ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են Արցախի տարբեր բնակավայրեր՝ Ստեփանակերտը, Շուշին և այլն, ինչին ես անձամբ ականատես եմ եղել։ Այսօրվա հրթիռակոծության հետևանքով կան նաև վիրավորներ լրագրողների շարքերում։ Այսօր երկու անգամ, ինչն ապացուցում է գործողությունների դիտավորությունը, Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց վանքին, որի հետևանքով վանքը զգալիորեն տուժել է»։
Ադրբեջանական ագրեսիա. քաղաքացիական զոհերն ու կորուստները
Ռուս վիրավոր լրագրողի վիճակը շատ ծանր է․ վիրահատությունն ավարտվել է
Ռուս վիրավոր լրագրողի վիճակը շատ ծանր է, կրծքավանդակի հետ կապված վիրահատությունը ավարտել են։
Շուշիում վիրահատում են Ադրբեջանի ռմբակոծությունից տուժած ռուս լրագրողին․ տեսանյութ
Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ հրետակոծության հետևանքով լրագրողներ են վիրավորվել
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում մինչ օրս մահացել է 20, վիրավորվել 93 խաղաղ բնակիչ. ԱՀ ՄԻՊ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել են սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունների դեպքերի հետևանքների հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն։
ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի 9 միավոր զրահատեխնիկա են խոցել. ՊՆ խոսնակ
Ժամը 14:00-ի սահմաններում հակառակորդը հարավային սահմանի երկու ուղղություններով ձեռնարկել է գրոհ, որը ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում կասեցվել է։ Հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև խոցվել է թշնամական 9 միավոր զրահատեխնիկա։
Վանդալիզմի այս դրսևորումը դեմ է մարդկության և Աստծո օրենքներին. ԱՀ նախագահ
Հրետակոծությունից վնասվել է Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցին
լուսանկարներ, տեսանյութ
Նոր դրվագներ հայ զինծառայողների սխրագործություններից
-
Հակատանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Սարգիս Նորիկի Գրիգորյանը ոչնչացրել է հակառակորդի 1 հրամանատարական կետ և խոցել է 1 տանկ:
-
Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, կրտսեր սերժանտ Արմեն Ստեփանի Սիմոնյանը խոցել է 1 ուղղաթիռ, 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով:
-
Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, ավագ սերժանտ Սիմոն Հովհաննեսի Թորոյանը խոցել է 2 տանկ, 1 ՀՄՄ, 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով:
-
Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, ավագ սերժանտ Գարեգին Նորայրի Թորոսյանը խոցել է 6 տանկ, 1 ՏՕՍ-1 հրանետ, 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով, 4 ապաստարան:
-
Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, շարքային Լևոն Արթուրի Մելքոնյանը խոցել է 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով, ոչնչացրել է 2 վրան՝ յուրաքանչյուրում մոտ 25 զինծառայող:
-
Հակատանկային մարտկոցի մեքենայի հրամանատար-օպերատոր, ավագ սերժանտ Միսակ Համլետի Պետրոսյանը խոցել է հակառակորդի 1 տանկ։
Հայկական ստորաբաժանումները ոչնչացրել են թշնամու չորս միավոր Դ-30 հաուբից. ՊՆ խոսնակ
Հակառակորդը գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն կորուստներ կրելով դիմել է փախուստի
Վաղ առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի։
Գիշերվա ընթացքում թշնամին շարունակել է հրթիռակոծել Ստեփանակերտը