Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը տեսաուղերձ է հղել Հայոց բանակի զինվորներին ու ողջ աշխարհին:
«Թող աշխարհն իմանա, որ Ադրբեջանը և Թուրքիան իրենց նյութեղեն զենքով չեն կարող ընկճել մեր ժողովրդի մնայուն կյանքը ու հավատքը: Եթե իրենց նյութեղեն զենքը իրենց հզորության աղբյուրն է ու ապավենը, Հայոց բանակի և մեր ժողովրդի հավատքի զենքը, վճռականության զենքը, հայրենասիրության զենքը ավելի զորեղ է, քան աշխարհի ամեն տեսակ զենքերը»,- ասել է Արամ Ա-ն:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, դիմելով Հայոց բանակի զինվորներին, նշել է, որ պետք է հաղթենք և միշտ հաղթենք: