ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և Դեմոկրատ կոնգրեսական Ջեյմի Ռասկինը սկսել են օրենսդրական նախագիծ մշակել նախագահ Թրամփի ֆիզիկական և հոգեկան առողջությունը գնահատող հատուկ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ՝ հայտնում է topnewstoday-ը:
Հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա Կոնգրեսը պետք է եզրակացնի՝ հնարավո՞ր է Միացյալ Նահանգների նախագահին պաշտոնանկ անել իր պարտականությունները չկատարելու համար:
Նման իրավունքները Կոնգրեսին է ներկայացվում Սահմանադրական 25-րդ փոփոխությամբ, որը թույլ է տալիս նախագահին հեռացնել պաշտոնից, եթե կառավարության անդամների մեծ մասը և փոխնախագահը համարում են, որ նա ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները:
Հանձնաժողով ստեղծելու առաջարկը ուրբաթ կներկայացնեն Փելոսին և Ռասկինը: Թրամփը, ի պատասխան դեմոկրատների նախաձեռնության, Twitter-ի իր միկրոբլոգում Փելոսիին անվանել է «խենթ Նենսի», որին պետք է հսկողության տակ վերցնել:
Թրամփին բուժող բժիշկ Շոն Քոնլին կարծում է, որ Թրամփը շաբաթ օրը կարող է վերադառնալ լրարժեք աշխատանքի: