«Մեզ պարտադրված պատերազմի ընթացքում ԱՀ ոստիկանության ծառայողները մեր զինվորների կողքին են, անմիջական մասնակցություն են ունենում ռազմական գործողություններում՝ համոզված լինելով, որ միահամուռ ուժերով իրականացվող պայքարի արդյունքում հաղթանակը մերն է լինելու։
Անփորձանք ծառայություն ենք մաղթում հայրենիքի պաշտպանության համար մարտի դաշտ մեկնած ոստիկանության ծառայողներին, զինվորներին և կամավորներին»,- գրված է ԱՀ ոստիկանության Ֆեյսբուքի էջում: