ԱԺ-ում արտահերթ նիստը մեկնարկեց լռության րոպեով: Արտահերթ նիստում նախագծերի երկրորդ ընթերցումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:
Օրակարգում ներառված է երկու հարց՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը և ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցի ընդունումը՝ առաջին ընթերցմամբ: