Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորված ռուսաստանցի 3 լրագրողները տեղափոխվել են Երևան։ Նրանցից 2-ը վիրահատվել էին Ստեփանակերտում։
Յուրի Կոտյոնոկի վիճակը գնահատվում է կայուն ծանր, միացված է արհեստական շնչառության սարքին: Ինչ վերաբերում է մյուս երկու ռուսաստանցի լրագրողներին, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրանք արդեն տեղափոխվել են Մոսկվա՝ տեղկացնում են Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնից: