ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Գորիսի տեղեկատվական շտաբում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանեց հարցին, թե ինչպե՞ս է պահել հակառակորդն իրեն Ռուսաստանի մայրաքաղաքում երեք երկրների արտգործնախարարների մասնակցությամբ ընթացող բանակցությունների ժամանակ։
«Այդ ընթացքում իմ աչքի առաջ մարտական գործողությունները բոլոր ճակատներով և բոլոր ձևերով շարունակվում էին առանց որևէ տարբերության»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։