Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանն ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից գործող կրոնների ու էթնիկ փոքրամասնությունների խորհուրդներն արձագանքել են վերսկսած ադրբեջանա-հայկական հակամարտությանը, պետական գերատեսչություններին կոչ են արել ակտիվորեն համագործակցել էթնիկ փոքրամասնությունների խմբերի, համայնքային, կրոնական առաջնորդների ու կազմակերպությունների հետ՝ պահպանելու հանդուրժողականության միջավայրը՝ գրում է Aliq.ge-ն:
Հայտարարության հեղինակները դիմում են նաև քաղաքացիներին՝ հորդորելով հնարավորինս զերծ մնալ էթնո-կրոնական կամ այլ հողի վրա ատելության խոսք կիրառելուց, այդ թվում՝ սոցիալական ցանցերում:
Օմբուդսմենը դիմել է նաև լրատվամիջոցներին, որ հատուկ զգուշությամբ վերաբերվեն այն տեղեկատվության տարածմանը, որը կարող է նպաստել էթնիկ փոքրամասնությունների միջև հարաբերությունները սրմանը: