ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է ռուսական Wargonzo տելեգրամյան ալիքում արդեն իսկ հրապարակված տեսանյութով, որից պարզ է դառնում, թե որտեղ է այսօր եղել նա: Տեսանյութի միջոցով հերքվում է նաև Ադրբեջանի ղեկավարի այսօր հայտնած հերթական սուտը, թե ազատագրել են Հադրութը։