ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
Վլադիմիր Պուտինը ներկայացրել է հարցերը, որոնց, պայմանավորվածության համաձայն, անդրադառնալու են ԱԽ նիստում:
«Մենք կանդրադառնանք անմիջականորեն մեր սահմանների մոտ, այդ թվում՝ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին»,- ասել է Պուտինը: