Կհստակեցվեն ռազմական դրության իրավական ռեժիմը խախտելու դեպքում պատասխանատվության միջոցները: Խորհրդարանը 71 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Զորահավաքի միջոցով զինծառայության մեկնած աշխատողի աշխատատեղը կպահպանվի: Խորհրդարանը 85 ձայնով էլ առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխության նախագիծը:
ԱԺ նախագահը հիշեցրեց, որ պատգամավորները գրավոր առաջարկների համար ունեն երեք ժամ, որից հետո գլխադասային հանձնաժողովը ևս երեք ժամ կունենա, ապա կանցկացվի երկրորդ ընթերցումը: