Աշխարհի տարբեր անկյուններում շարունակվում են բազմամարդ հանրահավաքներն ի պաշտպանություն Արցախի և ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի:
Բազմամարդ բողոքի ակցիա է անցկացվել Սպիտակ տան մոտ: Մարդիկ Վաշինգտոն են ժամանել Միացյալ Նահանգների տարբեր հատվածներից:
Ցուցարարները եռագույններով են՝ «Արցախը Հայաստանն է» վանկարկումներով և հաղթելու ենք բացականչությամբ: Նույն պահանջներով Վաշինգտոնում նաև ավտոերթ է անցկացվել: