Միացյալ Նահանգների Ֆրեզնո քաղաքի իշխանության ներկայացուցիչները միացել են տեղի հայ համայնքին՝ կոչ անելով դադարեցնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող բռնություններն ու զսպող քայլեր ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ՝ փոխանցում է yourcentralvalley.com կայքը:
Ֆրեզնոյի քաղաքապետարանի շենքի մոտ տեղի է ունեցել Հայաստանի պետական դրոշի բարձրացման արարողությունը՝ ի նշան Հայաստանի ժողովրդի հետ համերաշխության:
«Նշանակություն չունի՝ մենք այստեղ ենք, թե Հայաստանում: Մենք կապված ենք Հայաստանի հետ: Մենք կապված ենք այստեղ ապրող մարդկանց միջոցով»,- ասել է Ֆրեզնոյի քաղաքապետարանի ներկայացուցիչ Ջերի Դայերը:
Նա նշել է, որ Հայաստանի դրոշը բարձրացնելով՝ իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին և կանգնած են նրանց կողքին։
Քաղաքային իշխանությունները Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան։