ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է Արման Շակկալիևին, ում թեկնածությունը ներկայացված է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) պաշտոնում և նախատեսվում է հաստատել հոկտեմբերի 9-ին Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում:
Գեղամ Գևորգյանը, ողջունելով հյուրին, բարձր է գնահատել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության շրջանակում ՀՀ ՏՄՊՊՀ-ի և հակամենաշնորհային կարգավորման և մրցակցային բլոկի միջև ձևավորված սերտ փոխգործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ այն այսուհետ նույնպես կշարունակի ընդլանվել և զարգանալ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել բարեխիղճ մրցակցային միջավայրի ապահովմանը և անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումների, ինչպես նաև մի շարք այլ հարցերի շուրջ: