«Սա գոյամարտ է, այստեղ գոյության կռիվ է գնում, և գոյությունը պահպանելու համար Արցախը վերջին հաշվով պետք է ճանաչվի, և ճանաչման հետ մեկտեղ ինքը կունենա անվտանգության ավելի բարձր աստիճան»,- հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Ի պատասխան այն հարցի, թե Հայաստանն ի՞նչ քայլեր է անում այդ ուղղությամբ, պատգամավորը նշեց. «Մենք հիմա պատերազմում ենք, և պատերազմի ելքը՝ անխուսափելիորեն հաղթանակը, կբացի այն դուռը, որի մասին խոսում ենք»,- նշեց Քոչարյանը: