Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելու մեջ տեսնում է «Իսլամական պետության» ձեռագիրը:
«Նրանք հարվածում են մեր հոգևոր արժեքներին, այն ժամանակ, երբ մենք վերականգնում ենք մզկիթները»,- այս մասին Պարգև Սրբազանն ասել է «Արմենպրեսի» հետ զրույցում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ադրբեջանն այսօր
թիրախավորել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին: