Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի վարչապետներ Միխայիլ Միշուստինի և Ալի Ասադովի հեռախոսազրույցը: Այս մասին ասվում է ՌԴ կառավարության կայքում:
Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ:
Միխայիլ Միշուստինն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության շուտափույթ կայունացման, ռազմական գործողությունների դադարեցման և իրավիճակի քաղաքական ու դիվանագիտական կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման կարևորությունը:
Կողմերն ընդգծել են Անդրկովկասի տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության ապահովման անհրաժեշտությունը: