Առաջնագծում իրավիճակը վերահսկելի է, հայ տղաների ոգին՝ բարձր, պատրաստ պայքարելու մինչև հաղթանակ:
Արցախի սահմանին ռազմական ագրեսիա սանձազերծած թշնամու դեմ տղաները պայքարում են արդեն 11 օր, վստահեցնում՝ որևէ խնդիր չունեն, ամեն րոպե պատրաստ են կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Ուժ են հավաքում նաև թիկունքի ամրությունից: Հայության միասնականությունն էլ ավելի է ոգևորել հայրենիքի պաշտպաններին: Ոչ մի քայլ հետ սկզբունքով առաջնագծում երիտասարդների կողքին կանգնած են նաև ավագ զինակիցները:
Ադրբեջանա-թուրքական ահաբեկիչների հարձակումների դեմ հայկական զինուժի հուժկու պատասխաններից մեկն էլ ադրբեջանական բանակի հենակետերի ու կրակակետերի ոչնչացումն է:
Տղաներն առաջնագծից բարևներ են փոխանցում, վստահեցնում՝ լավ են, ուժեղ, ամուր կանգնած սահմանին:
Սահմանն ամուր է, տղաները երգում են, թշնամին՝ նահանջում: