ԱՄՆ Յուտա նահանգի հայ համայնքի ներկայացուցիչներն ու աջակիցները հավաքվել են Յուտայի համալսարանի տարածքում՝ Միացյալ Նահանգների իշխանություններին կոչ անելով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները դադարեցնելու քայլեր ձեռնարկել՝ տեղեկացնում է ABC4 News-ը:
Հայ համայնքի ներկայացուցիչները տեղական ու դաշնային իշխանություններին կոչ են արել միջամտել ու աջակցել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության թուլացմանը:
«Մեր հավաքի նպատակը ցույցը չէ: Սա ոչ թե քաղաքական, այլ՝ մարդասիրական հավաք է: ԱՄՆ-ի ու Կոնգրեսի ղեկավարություններին կոչ ենք անում ստորագրել Ներկայացուցիչների պալատի 1165 բանաձևը, որով կդադարեցվի Թուրքիային ու Ադրբեջանին հատկացվող օգնությունը: Այդ օժանդակությունն օգտագործվում է մարդկանց սպանելու համար»,- հայտնել է Ամերիկայի հայկական համագումարի Յուտա նահանգում նախագահ Նարինե Սարգսյանը: