ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում անդրադարձել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծմանը:
«Միևնույն է՝ սարքելու ենք:
Հայկական լեռնաշխարհ ներխուժած քոչվորներն ու ահաբեկիչները արդեն առանց թաքցնելու հստակ ցույց են տալիս իրենց հիմնական նպատակը՝ ամենաշատ վնասը հասցնել մեր մշակույթին, ժառանգությանը ու կրթությանը:
Միևնույն է՝ կրթվելու ենք, շարունակելու ենք մեր հազարամյակների մշակույթը զարգացնել, վերականգնել ժառանգությունը, ստեղծել ու արարել»,- գրել է նախարարը: