ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հրթիռակոծմանը: Ըստ նրա՝ «սա մի կողմից հակառակորդի հուսահատության դրսևորում էր, մյուս կողմից էլ՝ մենք գիտենք ու դարեր շարունակ տեսել ու համոզվել ենք, որ միշտ մեր սրբավայրերը թիրախավորվել են՝ անկախ նրանից՝ դրանք որտեղ են գտնվում և ինչ մեթոդով են թիրախավորվում՝ լինի հրետանային հարված, պայթեցում թե ուղղակի մուրճով ջարդել»,- ասաց նա։