«Այսօր ՄԻԵԴ-ը երկու վճիռներ է կայացրել 2008 թ. քաղբանտարկյալների գործերով, ճանաչել է՝
Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ Կոնվենցիայի 5 (§1), 5 (§3), 6 (§1) և 11-րդ հոդվածների խախտումներ,
Սմբատ Այվազյանի նկատմամբ 5 (§1), 5 (§3), 5 (§4), 6 (§1), 6 (§4) և 11-րդ հոդվածների խախտումներ»՝ տեղեկացրել է ՀԱԿ իրավական հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:
Նշենք, որ խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված մարդու ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության իրավունքներին:
Հիշեցնենք՝ Գագիկ Ջհանգիրյանն ու Սմբատ Այվազյանը դատապարտվել էին 2008 թ. մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ՝ իբր ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար:
2019 թ. Ջհանգիրյանը վճռաբեկ բողոքի հիման վրա արդարացվել էր և ճանաչվել անմեղ: Իսկ այս տարվա փետրվարին գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքի հիման վրա ճանաչվել էր Սմբատ Այվազյանի անմեղությունը, ու նա հետմահու արդարացվել էր: