Ղրղըզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը երկրի խորհրդարանի նոր խոսնակի հետ քննարկել է իր իմփիչմենթի հարցը: Այս մասին РИА Новости-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը:
«Նախագահն ընդգծել է, որ իր համար այժմ ամենակարևոր խնդիրն իրավիճակն իրավական հուն վերադարձնելն է: Այնուհետև պատրաստ է քննարկելու բոլոր հարցերը, որոնք առաջացել են երկրում բարդ իրավիճակի պատճառով»,- հայտարարել է մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի բողոքի զանգվածային ցույցեր էին կազմակերպվել խորհրդարանի ընտրությունների արդյունքների հետ անհամաձայնության պատճառով: Բախումների են եղել ցուցարարների ու իրավապահների միջև, որի ժամանակ վիրավորվել էին հարյուրավոր մարդիկ: Երկրի վարչապետը հրաժարական էր տվել: Նախագահը գտնվում է Բիշքեկում և ընդդիմությանը երկխոսության կոչ է անում: