Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով.
«Ցանկացած պետության հաջողություն, առավել ևս, եթե նա գտնվում է պատերազմական իրավիճակում, մեծապես պայմանավորված է նաև իր տեղեկատվական պատրաստությամբ:
Տեղեկատվություն, որը կոչված է ոչ միայն բոլոր հավանական ու անհավանական միջոցներով՝ հանուն նպատակի՝ արդարացնել սեփական մարտավարությունը, ինչպես դա անում է Ադրբեջանը, այլև իր արդարացիության մեջ դիմացինին համոզել արժանահավատություն ներշնչող փաստերով ու մոտեցումներով, ինչպես դա անում է հայկական կողմը:
Իրոք, ուրախ և հպարտ եմ, որ հայրենական ռազմատեղեկատվական ոլորտը ներկայացնող իմ գործընկերներն այս ծանր օրերին իրենց առջև դրված խնդիրն իրականացնում են բավականին մտածված, օպերատիվ և կազմակերպված: Վերջնական հաղթանակը մերն է լինելու»: