Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջին օրերի սրացումներին՝ ԱՄՆ կոնգրեսական Դինա Թայթուսը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: Օրենսդիր մարմնի ներկայացուցիչն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին ու Հայաստանին:
«Հպարտ եմ, որ աջակցում եմ հայ համայնքին։ Վերջերս պետքարտուղարությանը Արցախում թուրքական ու ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու կոչ եմ արել։ Աջակցել եմ նաև Արցախում ականազերծման ֆինանսավորման ծրագրում բարեփոխումներ մտցնել հարցում և ճնշում եմ գործադրել Կոնգրեսի գրադարանի վրա՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»,- գրել է ԱՄՆ կոնգրեսականը: