ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերի ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի շրջանակում՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
«Վստահաբար համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես միջազգային իրավունքի նորմերի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի շրջանակում: Միայն խոհեմությունն ու բանակցային սեղանի շուրջ երկխոսությունը թույլ կտան խուսափել մահերից, դադարեցնել օրենքի խախտումն ու ապահովել առաջացած կոնֆլիկտային իրավիճակի խաղաղ կարգավորումը»,-հայտարարել է Կրասնովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստի ժամանակ: