Ծափերն ու ծիծաղն այստեղ պարտադիր են. արցախցի Տիգրանի ու Մարկի ծնունդն է: Պատերազմից փախած փոքրիկների հիշողությունից կրակոցները ջնջել է պետք:
Արտյոմիկը, օրինակ՝ սկսել է վատ քնել: Գոռիկն այնքան է չարացել՝ հյուրանոցում Իսկանդեր մականունով են կանչում:
Նրանց այս օրերին նաև 911-ն է փուչիկներով հյուր գալիս: Հոգեբանն ասում է՝ մեծից փոքր, բոլորի հետ պետք է խոսել-խոսեցնել:
Գայանե Սիմոնյան (ԱԻՆ ՓԾ հոգեբանական ծառայության կամավոր) - 4-5 տարեկան երեխայի հետ կարելի է խոսել պատերազմից՝ պարզ լեզվով, ինչքան հնարավոր է բացատրել` ինչ է կատարվում:
ԱԻՆ-ի հոգեբանական խմբերն արդեն 110-ից ավելի հանդիպում են ունեցել: Երևանում թե մարզերում՝ արցախցի հյուրերին այցելում են հատուկ կահավորված մեքենայով, տեղում սթրեսից հանող սեանսներ անցկացնում:
Հրաչյա Արամյան (ՀՀ ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչ) - Բնության պատկերներ, կենդանիներ՝ նույնպես աշխատունակություն են բարձրացնում ու ռելաքսացիայի, աուդիո-վիզուալ համակարգերի ու լուսադիոդային լամպերի հետ միասին՝ լարված-ջղաձգված անձանց փորձում են հանգստացնել մինչև իսկ հոտառական զգայարանի միջոցով:
Նրանք, ովքեր ունեն հոգեբանի կարիք, կարող են զանգել ԱԻՆ-ի խմբերին:
Այս փուլում նաև կամավորների են ներգրավել, որպեսզի կարողանան առանց շտապելու զբաղվել ծանր դեպքերով՝ ասում է բաժնի ղեկավարը:
Արևիկ Երիցյան (ՀՀ ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի պետ) - Lինում է՝ ամբողջ օրը 5 ընտանիքի հետ են ստիպված լինում անցկացնել: Հոգեբաններին այստեղ հյուրանոցատիրոջ նախաձեռնությամբ նաև շոու բիզնեսի ներկայացուցիչներն էին միացել:
Ֆոսֆորիկն ու իր ընկեր Կանաչ մարդը երեխաներին ակտիվ խաղեր խաղացրին-պարեցրին: Ինչ ծաղրածու` չկարողանա նաև մեծահասակներին լիցքաթափել:
Հոբելյարները նաև նվեր ստացան: Ամենամեծ մաղթանքը խաղաղությունն էր: Տիգրանը դարձավ 12, Մարկը` 7 տարեկան: Մոմը փչելու երազանքը՝ Արցախից մտքներում է: