Այսօր՝ Միջերկրական ծովի արևելյան ջրերում թուրք-հունական լարվածությունից հետո, առաջին անգամ հանդիպել են Թուրքիայի ու Հունաստանի արտգործնախարարները: Այս մասին հայտնում են Թուրքիայի արտգործնախարարությունից՝ փոխանցում է Al Arabiya-ն:
ՆԱՏՕ-ի երկու անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Մևլութ Չավուշօղլուն և Նիկոս Դենդիասը հանդիպել են Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացած համաշխարհային անվտանգության համաժողովի ժամանակ:
Պարբերականը հայտնում է, որ կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հիմնահարցեր:
Հիշեցնենք, որ Թուրքիան ու Հունաստանը լուրջ տարաձայնություններ ունեին Միջերկրական ծովի արևելյան ջրերում ռեսուրսների պատկանելության պատճառով: