Մեզ մոտ շնորհիվ բժշկական բարձր որակավորման և փայլուն աշխատանքի , վիրավորվածների մոտ 30 տոկոսը 24 ժամվա ընթացքում ստանալով համապատասխան բուժօգնություն վերադառնում են շարք՝ հայտարարել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Դա բավականին լավ ցուցանիշ է կոնֆլիկտների ժամանակ, եթե մանավանդ հաշվի առնենք կողմերը հրետանային միջոցներ կիրառում են շատ-շատ խիտ օրական տասնյակ հազարավոր արկեր, հրանոթային, փոքր, միջին կամ մետրամաչափի»,- ընդգծեց նա։