Նախագահի աշխատակազմի Ֆեյսբուքի էջում տեղադրվել է գրառում, որում հետաքրքիր համեմատություն է արված:
«Հայկական ձեռագիր. վերականգնվել է Շուշիի Գոհար տիկնոջ մզկիթը: Արցախի իշխանությունները հոգ են տանում նաև իսլամական հոգևոր ժառանգության մասին:
Բարբարոսի ձեռագիր. ադրբեջանական կողմից հրթիռակոծվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Այսպիսին է ադրբեջանա-թուրքական վերաբերմունքը քրիստոնեական արժեքների հանդեպ»: