Արցախի ժողովուրդն անհերքելի իրավունք ունի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թուրք-ադրբեջանական բանակների և միջազգային ահաբեկիչների կողմից ցեղասպանության վտանգից իրեն պաշտպանելու համար։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Այս մասին հենց նոր կրկին գրեցի մի շարք եվրոպական, արաբական, լատինամերիկյան երկրների խորհրդարանների նախագահներին, ինչպես նաև միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներին՝ առաջարկելով ձեռնարկել ԱՆՀԱՊԱՂ, ԿՈՆԿՐԵՏ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ միջոցներ»,- գրել է ԱԺ նախագահը։