Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը (RTÜK) վարչական տուգանք է սահմանել Halk TV հեռուստաալիքի հանդեպ հաղորդման ժամանակ «Ադրբեջանն ու նախագահ Իլհամ Ալիևին նվաստացնող, վիրավորող ու վարկաբեկող արտահայտություններ անելու» համար: Այս մասին տեղեկացնում է Deutshce Welle պարբերականը:
Հաղորդման լրագրող Լևենթ Գյուլթեքինն Ադրբեջանի հասցեին քննադատություններ է հնչեցրել՝ մասնավորապես ասելով՝
«Նախևառաջ՝ արդյո՞ք Ադրբեջանը պետություն է։ Ադրբեջանը ցեղ է, որտեղ չկան ո՛չ ժողովրդավարություն, ո՛չ օրենք: Այնտեղ բռնապետական կառավարում է, որտեղ չկան ընտրություններ։ Նրանք լողում են փողի մեջ։ Դուք մինչև այժմ չեք կարողացել պետություն ստեղծել»,- հաղորդման ժամանակ ասել է լրագրողը։