Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման հետևանքները լուսաբանելիս ռուս լրագրողը վիրավորվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկրորդ հրետակոծության հետևանքով: Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ իր Ֆեյսբուքի էջում գրել է հետևյալը.
«Էլի վիրավոր լրագրող
Շուշիում՝ եկեղեցու մոտ, հրետակոծության արդյունքում վիրավորվել է արտասահմանցի լրագրող, նրան տեղափոխել են հիվանդանոց»: