Այսօր ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը, կամավորների թվում է, որոնք զինվորական ավտոբուսով շարժվում են դեպի առաջնագիծ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտի մայրը՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ մեջբերելով որդու խոսքը.
«Մենք մեր պատմության մեջ մեկ անգամ չէ, որ ապացուցել ենք, որ իրավունք ունենք ապրելու և ստեղծագործելու մեր հայրենի հողում, մենք շատ լավ գիտենք այդ պայքարի գինը և նպատակը: Երջանիկ ու խաղաղ կյանքի համար պայքարը բերեց ինձ այստեղ և այն փաստը, որ այսօր խախտվում է այդ իրավունքը: Մենք հաղթելու ենք, ունենալու ենք երջանիկ կյանք, երջանկություն ենք ստեղծելու մեր եղբայրների ու քույրերի համար»,- ասել է Աշոտ Փաշինյանը: