«ՀԱԼՈ Թրաստ» ականազերծման կազմակերպությունը տեղեկացնում է խաղաղ բնակչությանը վտանգավոր զինամթերքից զգուշանալու կանոնների մասին։
Կազմակերպությունը զգուշացնում է` նման տեսք ունեցող վտանգավոր զինամթերքին ձեռք չտալ, չմոտենալ, քանի որ այն մահացու վտանգավոր է:
Անհրաժեշտ է անմիջապես զանգահարել Արտակարգ իրավիճակների ծառայություն 911, 112, 101 հեռախոսահամարներով:
«Անկախ այն բանից, թե ինչ եք տեսնում սոցիալական ցանցերում, այս սարքերը դիպչելու համար վտանգավոր են»,- ասված է կազմակերպության զգուշացման մեջ: