Եվս մեկ անգամ այսօր հակառակորդը ցույց տվեց իր բարբարոսությունը՝ հարվածելով Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն:
Սրանով նրանք ապացուցում են, որ թիրախավորում են թե՛ քաղաքացիական, թե՛ մշակութային, թե՛ հոգևոր օբյեկտները, իսկ այսօր արդեն հոգևոր-մշակութային արժեք ունեցող կառույցները:
«Իսկ հայկական կողմը 1990-ական թվականների պատերազմից այս կողմ ոչ մի անգամ ատելության դրսևորումներ չի ցուցաբերել, և վառ ապացույցը մեր հետևում գտնվող մզկիթն է, որը կանգուն է մնացել թե՛ 90-ականների պատերազմից հետո, թե՛ Ապրիլյան պատերազմից հետո և վստահաբար կանգուն կմնա նաև այս պատերազմից հետո»,- հաղորդում է «Լուրերի» թղթակիցը Շուշիից:
Մանրամասները՝ տեսանյութում: