Մոտ 2 ժամ առաջ հակառակորդը կրկին հրետակոծել է Ստեփանակերտը։ Արկերից մեկը վնասել է 2 հարկանի բնակելի տուն, հարակից կայանած մեքենան։ Նախնական տվյալով՝ տան հրետակոծության հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան։
Ադրբեջանական զինուժի՝ քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը չի դադարում։ Ստեփանակերտը մոտ մեկ ժամ հոսանքազրկված է եղել, քանի որ թիրախներից մեկն էլ էլեկտրակայանն է։