ԱԺ-ն 89 կողմ ձայնով ընդունեց Կառավարության ներկայացրած՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխությունները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ այն քաղաքացիները, որոնք օգտվում են սոցիալական փաթեթից, հնարավորություն կունենան այդ գումարները փոխանցել հիմնադրամներին:
«Հնարավոր չարաշահումներից խուսափելու համար Կառավարության որոշմամբ հստակ սահմանվելու են հիմնադրամների անունները: Արդեն մշակվել է այդ որոշման նախագիծը: Սահմանվել է, որ ներկայումս այս հիմնադրամը լինելու է Համահայկական հիմնադրամը»,- ասաց Սարգսյանը: