Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները ողբերգություն են, և իրենք շատ մտահոգված են: Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է իր դաշնակցային պարտավորությունները կատարել Հայաստանի առջև: Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ ինքը մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայտնում է Россия24-ը:
«Դա ողբերգություն է, մենք շատ ենք անհանգստանում, որովհետև և՛ Ադրբեջանը,՛ և Հայաստանը,՛ և՛ Լեռնային Ղարաբաղը տարածքներ են, որտեղ ապրում են մեզ համար ոչ օտար մարդիկ։ Ռուսաստանում ապրում է շուրջ 2 միլիոն ադրբեջանցի և 2 միլիոնից ավելի հայ։ Ռուսաստանի շատ քաղաքացիներ ընկերական, անգամ բարեկամական սերտ կապեր ունեն երկու հանրապետությունների հետ։ Իհարկե, դա մեծ ողբերգություն է, մարդիկ են զոհվում, երկու կողմից էլ կան մեծ կորուստներ։ Մենք հույս ունենք, որ շատ շուտով այս հակամարտությունը կդադարի։ Բայց եթե այն վերջնականապես չմարի՝ դատելով իրավիճակից, մինչև դա դեռ շատ կա, ամեն դեպքում մենք ևս մեկ անգամ կրակի դադարեցման կոչ ենք անում։ Եվ որքան հնարավոր է՝ շուտ պետք է դա անել։
Ինչպես հայտնի է, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և մենք Հայաստանի առջև ունենք հստակ պարտավորություններ այդ պայմանագրով։ Ցավոք, ռազմական գործուղությունները շարունակվում են մինչև հիմա, բայց դրանք Հայաստանի տարածքում չեն իրականացվում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի՝ ՀԱՊԿ պայմանագրային պարտավորություններին, ապա մենք միշտ կատարել ենք և կատարելու ենք մեր պարտավորությունները։ Ինչպես դուք գիտեք, ես մշտական կապի մեջ եմ Հայաստանի վարչապետի հետ և Հայաստանի ղեկավարության մոտ որևէ հարց չի ծագում Ռուստատանի դաշնակցային պարտավորությունների կատարման որակի հետ»,- ասել է ՌԴ նախագահը։