«Սիրելի ուսանողներ, աշակերտներ, դասախոսներ ու ուսուցիչներ, դուք հզոր եք:
Այս օրերին ձեր անձնազոհությունը, կամավորությունը, հայրենակցին օգնելու հսկայական կամքն ու դա իրագործելու ցանկությունը վկայում են, որ Հայաստանն ունենալու է միայն լրջագույն հաջողություններ ու երբեք ծնկի չի գալու՝ որքան էլ որ հզոր լինեն նրա թշնամիներն ու հակառակորդները:
Տեղյակ եմ ուսումնական հաստատություններում իրականացված աշխատանքից՝ շտաբների հիմնում, ռեսուրսների հավաքագրում, սննդի, այլ նյութերի հավաքում, կամավորական խմբերի ձևավորում, Արցախի մեր հայրենակիցներին թև ու թիկունք լինել:
Հետագայում պատմությունը կգրի սրա մասին, որ ճակատում հաջողությունները նաև ապահովվել են թիկունքում այն հզոր աջակցության շնորհիվ, որի հիմքում դուք եք:
Սիրում եմ բոլորիդ»,- գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում: