Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակը քաղաքի ամենամեծ պահեստն է այս օրերին, հավաքում են ամեն ինչ, տեսակավորում են սնունդը, հագուստը, հիգիենիկ պարագաները, վերմակ-ներքնակը, ամեն ինչ ճակատի համար է։
Վիգեն Ահարոնյան (կամավոր) - Ե՛վ կարիքավորների, և՛ զինվորների համար։ Հերթ չեն տալիս օգնել գյումրեցիները, մենք էլ մեր ձևով մեկ է՝ հաղթելու ենք։
Մարի Մկրտչյանն առաջին օրվանից կամավոր է, որդին սահմանին է, ինքը՝ թիկունքում։
Մարի Մկրտչյան (զինվորի մայր, կամավոր) - Ով ինչով կարող է՝ օգնում է: Հիմա սա ամենաքիչն է, որ կարող ենք անել:
Տղան ժամկետային զինծառայող է, երեկ է խոսել հետը, մարտական ոգին բարձր է, վստահեցրել է՝ քիչ մնաց, հաղթում ենք։
Աստղիկ Գասպարյան (կամավոր) - Որոշել եմ գամ կամավոր, իմ եղբայրները ամեն մեկին ինչ-որ բան ուղարկեմ:
Թիկունքում կամավորագրվելու է եկել նաև 78-ամյա Լյուդմիլա Պալտյանը, արյան կայանից է գալիս, դժգոհ է, արյուն չեն վերցրել՝ տարիքի ու ճնշման պատճառով, հետո գնացել է հայորդյաց տուն, իր օգնությունն առաջարկել։
Թիկունքն ամուր ու կազմակերպված է, քան երբևէ՝ վստահեցնում են Գյումրիից ու անհամբերությամբ հաղթական լուրերի սպասում Արցախից։