ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Շուշիի հրթիռակոծմանը, որի հետևանքով վնասվել է նաև մշակույթի տունը:
«Միևնույն է՝ սարքելու ենք:
Քոչվորն ինչ գիտի՝ մշակույթն ինչ է, որ մշակույթի տունը պահպանի: Հիմա հասկանալի է, չէ՞, թե ինչ ծրագրեր ունեն Արցախի հետ կապված:
Շուշիի այս շենքում տեղի է ունեցել Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը: Այստեղ է տեղի ունենալու նախագահական հաջորդ ընտրություններից հետո Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը: Չկասկածե՛ք»: