Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կառավարության կողմից անընդունելի պնդումների վերաբերյալ:
«Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը ս.թ. հոկտեմբերի 6-ին Հունաստանում Ադրբեջանի դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել Ադրբեջանի կառավարության բացարձակապես անհիմն և վիրավորական պնդումների վերաբերյալ առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում Հունաստանի տարածքից հակերային հարվածներ են իրականացվում Ադրբեջանի դեմ, ահաբեկիչ-զինյալների հավաքագրման ջանքեր են իրականացվում, և որ, ենթադրաբար, Հունական պետությունը հանդուրժողականություն է ցուցաբերում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման հարցում:
Ի շարունակություն դժգոհության հայտարարության՝ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի որոշման համաձայն՝ Ադրբեջանում Հունաստանի դեսպան Ն. Պիպերիգոսը հետ է կանչվել Աթենք խորհրդակցությունների համար»,- ասված է հայտարարության մեջ: